Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ինչ անում ենք «Red hat»-ում, պետք է բացառապես բաց աղբյուր լինի»

Մայիս 27,2017 18:54

«Բարքեմփ» չկոնֆերանսում «Red hat» ծրագրային կազմակերպությունը ներկայացնում էր կարմիր գլխարկով Յան Վիլդեբերը:

«Երբ 12 տարի առաջ սկսեցի մարդիկ, ծնողներս մասնավորապես՝ հայրս ասում էր՝ բաց աղբյուր՝ դու փորձում ես փող աշխատել մի բանով, որը բոլորը կարող են անվճար ներբեռնել, դա խենթություն է: Ես ասացի, որ դա աշխատելու է, և իմ հայրը պատասխանեց դա երբևէ չի կարող աշխատել, դա հիփփիական է, կոմունիստական, սոցիալիստական է, մի՛ արա դա», ասաց նա:

Յան Վիլդեբերը նշեց, որ շատ մարդիկ դեռ մտածում են, որ բաց աղբյուրների ծրագրակազմով զբաղվում են ազատ ժամերին. «Ո՛չ, դա այդպես չէ: Բայց աղբյուրները կառավարում են երկիրը: Ժամանակակից աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, օգտագործում է բաց աղբյուրների և ազատ ծրագրակազմ: Դա չափազանց ակտուալ է, մենք երբեք չպետք է մոռանանք դա»:

Նա կարծում է, որ բաց աղբյուրները և բաց մտածելակերպը դեռ նոր է սկսել և շարժվում է ծրագրերից դեպի աշխարհ. «Բոլոր կառավարությունները, չեմ ստուգել Հայաստանի կառավարությանը, հիմա խոսում են բաց տվյալների, բաց գիտելիքների և դրանցով կիսվելու մասին»:

Ամփոփելով իր խոսքը՝ Յան Վիլդերբերը ասաց. «Մենք վերջին 10-15 տարիներից սովորել ենք, որ մենք կարող ենք ամբողջովին փոխել աշխարհը: 15 տարի առաջ մարդիկ նայում էին «Red hat»-ի նման ընկերություններին և ասում, որ դրանք երբեք չեն աշխատի, կարող են դառնալ փոքր ընկերություններ, քիչ փող աշխատել, բայց երբեք մեծ ընկերություն չեն դառնա: Եվ հիմա մենք փոխել ենք ամբողջ ՏՏ աշխարհը: Սա դեռ երկար ժամանակ ապագան է լինելու, և այն չի պատրաստվում հեռանալ: Եվ մենք, ինչպես միշտ, այս հարցի վերաբերյալ ծայրահեղական ենք, այն ինչ անում ենք «Red hat»-ում, պետք է բացառապես բաց աղբյուր լինի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031