Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյան. «Խնդրում եմ՝ ձեր բոլոր գործերում մարդ մնացեք» (Ֆոտոշարք)

Մայիս 28,2017 21:56

Այսօր Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում շուքով նշվեց Բաշ Ապարանի հերոսամարտի 99-ամյակը: Նախաձեռնողը «Նիգ Ապարան» հայրենակցական միությունն էր:

Եկել էին  այստեղից սերվող պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, գործարարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, պարզապես՝ հյուրեր: Նրանք հանդիսավոր երթով Ապարանի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից երթով գնացին դեպի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին 2015 թվականի մեծ Եղեռնի նահատակներին եւ 1918 թ. Ապարանի ճակատամարտի հերոսներին:

Դիմելով արարողության բոլոր մասնակիցներին՝ «Նիգ Ապարան» հայրենակցական միության» պատվավոր նախագահ, Ապարանի պատվավոր քաղաքացի Աղվան Հովսեփյանն ասաց. «Ուղիղ հարյուր տարի առաջ, հենց այստեղ, որտեղ մենք հիմա գտնվում ենք, հիմք դրվեց հազար տարի երազած Հայոց Պետականությանը: Դա հնարավոր եղավ շնորհիվ մեր միասնականության, շնորհիվ այն գիտակցության, որ չի կարելի թողնել՝ օջախը, հողը արատավորվի: Այդ գիտակցությունը՝ հայրենասիրության գիտակցությունը, միավորեց բոլորին եւ հաղթեցինք:

Մեզանից յուրաքանչյուրը միշտ պետք է իրեն հաշիվ տա, թե ինքն իր ամենօրյա կյանքում ի՞նչ արեց պետականության համար, որպեսզի այդ պետականությունը հաստատ մնա, կայուն լինի: Ի՞նչ արեց, որ մեր երկիրը բարօրության հասնի: Յուրաքանչյուրս մեզ պետք է այդ հարցը տանք՝ ամենաբարձր պաշտոնավորից, մինչեւ հողի վրա աշխատողը: Եվ յուրաքանչյուրը իր լուման պետք է ներդնի մեր պետականության, մեր երկրի բարօրության համար: Կողքից խոսելը ոչ մի բարօրության չի հասցնի, միայն խոսելով չի, որ երկիրը պետք է զարգանա: Ամեն ինչ ստեղծվում է մարդու կողմից՝ եւ լավն ու բարին եւ չարն ու տգեղը: Խնդրում եմ՝ բոլորիդ ձեր բոլոր գործերում մարդ մնացեք: Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ բոլորիս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031