Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նախատատիկը՝ Աղավնին, 1915 թվականին Հալեպի անապատում կենդանի է մնացել, քանի որ կրծքին սեղմած պահել է իր Աստվածաշունչը».

Մայիս 28,2017 22:03

«Շատ երեխաներ ու երիտասարդներ են այսօր Կոնգոյում, Բրազիլիայում, Բուրունդիում հաճախում  դպրոց, այդ երեխաների մեջ հույս առաջացավ ապագայի նկատմամբ ու հասկացան՝ ինչու են ապրում: Այո՛, Նուբար,Վարդան, Ռուբեն դուք ուրախություն պարգեւեցիք, փոխեցիք ինչ-որ բան այս աշխարհում ու հնարավորություն տվեցիք մարդկանց»,- այսօր մեկնարկած ամենամյա «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց «Ավրորայի» նախորդ տարվա մրցանակակիր՝ Բորունդիից Մարգարեթ Բարանկիցեն:

Մրցանակաբաշխությունը վարում է The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող, գրող հայկական ծագումով Դեյվիդ Իգնատիուսը:

«Իմ պապիկը՝ Հովսեփը, եկել էր Միացյալ նահանգներ Խարբերդից ու հպարտ էր, որ դարձավ ամերիկացի: Բայց նա մշտապես մնաց ամերիկացի՝ հայկական ծագումով: Իմ ընտանիքը, ինչպես շատ ընտանիքներ, կենդանի մնացին շնորհիվ ուրիշ մարդկանց բարության: Իմ նախապապը՝ Ավետիս- Մաթեւոս Ժամկոչյանը թուրքական իշխանությունների կողմից հալածանքների է ենթարկվել, քանի որ գրում էր հայերեն բանաստեղծությունների մասին ու ստիպված էր փախչել անգլիական քաղաքներից մեկը՝ Մանչեսթր: Մեր ընտանեկան լեգենդի համաձայն, իմ նախատատիկը՝ Աղավնին, 1915 թվականին Հալեպի անապատում կենդանի է մնացել, քանի որ կրծքին սեղմած պահել է իր Աստվածաշունչը, նրան հաջողվել է հասնել Ամերիկա, այն բանից հետո, երբ այդ ահավոր ճանապարհին մահացել են մայրն ու փոքրիկ եղբայրը »,- պատմեց Դեյվիդ Իգնատիուսը:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն այս անգամ էլ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից կստանա 100 հազար ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

«Ավրորայի» մրցանակի հավակնորդներն են Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, Սոմալիից՝ Ֆարթուն Ադանը և դուստրը՝ Իլվադ Էլմանը, որոնք օգնում են սեռական բռնության ենթարկված կանանց, ինչպես նաև մանկահասակ զինվորներին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, ով վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին և Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031