Լրահոս
Օրվա լրահոսը

Շանսոնյեն ներկա էր իրեն նվիրված «Լա Բոհեմ» ներկայացմանը. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 29,2017 22:33

Մայիսի 29-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա էր նաեւ Շառլ Ազնավուրը: Ժողովուրդը մի քանի րոպե հոտնկայս ծափահարում էր նրան:

Ներկայացումը բեմադրել է ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, պարի միջոցով փորձ է արվել բացահայտել Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական եւ համամարդկային բնույթը:

Ռուդոլֆ Խառատյանի բնորոշմամբ, Ազնավուրը ճեղքել է ժամանակը: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը, որ մարմնավորել էր Ժան Շառլին, նշեց, որ պատրաստվել են շուրջ երկու ամիս, սակայն աշխատել են բավականին քրտնաջան:

Նա ասաց, որ ներկայացմանը վերաբերվել են մեծ պատասխանատվությամբ, եւ հուսով են, որ իրենց անակնկալը շանսոնյեին դուր գա:

Ներկայացումից հետո, որ ստեղծված էր Ազնավուրի 12 երգերի հիման վրա, շանսոնյեն երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ դահլիճից, որովհետեւ դռների մոտ խմբված ժողովուրդը ուզում էր մոտիկից տեսնել իր կուռքին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Պարզապէս սքանչելի – ամէն տեսակէտով-ապրին ամէն անոնք որ նման հպարտութիւն կը պատճառեն ողջ հայութեան – Պէտք է գուրգուրալ ԱԶՆԱՒՈՒՐ ԵՐԵՒՈՅԹԻՆ վրայ; Աստուծոյ նուէրն է հայութեան, մտերիմ տարիներ անցուցեր ենք միասին երբ անդրանիկ զաւակը աշակերտս էր մեր Փարիզի գիշերօթիկ վարժարանին մէջ,այնքան պարզ էր այդ հսկան,Փաթրիկի ընկերներուն հետ հօր մը նման մտերիմ,շատ շատ յիշատակներ ունիմ,կարծեմ ատենը եկած է որ գրի առնեմ,դեռ յիշողութիւնս պայծառ է , ինքնաբուխ և ծայր ստիճան մարդկային է ,երբեք պէտք չէ վշտանալ իր դիտողութիւններէն ,խորապէս հայրենասէր և հաւատացեալ է,վայ եթէ առանց աղօթքի սեղան նստէինք,,,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031