Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանն ասել է, որ պետք է պասիվանանք, հենց քաղաքական դաշտն ակտիվանա, մենք էլ գործունեություն կծավալենք. Մանվել Եղիազարյան. «Հրապարակ»

Մայիս 30,2017 12:36

Անհայտ կորած ազատամարտիկների հարազատները երեկ «Գոյամարտ» բարեգործական ընկերությունում մասնակցում էին «Արաբո» ջոկատի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման կազմակերպիչ՝ ջոկատի հրամանատար, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը պատասխանեց մի քանի հարցի։

– Պարոն Եղիազարյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը» խորհրդարան մուտք չգործելուց հետո նախընտրում է լռություն պահպանել։ Դաշինքի առաջնորդների պլանների, գործունեության մասին տարբեր վարկածներ են շրջանառվում մամուլում։

– Ես ՕՐՕ դաշինքի ղեկավարներից ոչ մեկի հետ չեմ հանդիպել։ Հանդիպել եմ միայն Վարդան Օսկանյանի հետ՝ 15 օր առաջ։ Քանի որ քաղաքական իրավիճակը հասու չէ, քաղաքական դաշտը տեսանելի չէ, սպասողական վիճակ է։

Վարդան Օսկանյանի հետ պայմանավորվել ենք, որ դեպքերի զարգացման հետ կապված՝ կանենք հայտարարություն։ «Համախմբում» կուսակցությունը կշարունակի մնալ։

Իսկ դաշինքները կարող են այսօր ձեւավորվել, վաղը քանդվել, ինչպես դա ընդունված է Հայաստանում։

Ես Վարդան Օսկանյանից հետաքրքրվել եմ, թե ինչ կարող ենք անել, ինչով զբաղվենք, նա էլ ասել է, որ պետք է պասիվանանք, հենց քաղաքական դաշտն ակտիվանա, մենք էլ գործունեություն կծավալենք։ Այդպիսի զրույց եմ ունեցել ես Վարդան Օսկանյանի հետ

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031