Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Տղա ըլնեիր՝ մռութդ կջարդեի». Լրագրողին սպառնացող Արայիկ Գեւորգյանի դեմ ոստիկանությունը քրգործ չի հարուցում

Մայիս 30,2017 21:11

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «շատ անգրագետ լրագրող ես», «թուլին նայի հլը»…մեզ ուղղված ահա այսպիսի վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցրած 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի դեմ ոստիկանությունը քրգործ չի հարուցում:

Քիչ առաջ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանից տեղեկացանք, որ քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Երբ խնդրեցինք, որ որոշումը մեզ տրամադրեն՝ հետագայում բողոքարկելու համար՝ հետաքննիչն ասաց, որ մենք հաղորդում ներկայացրած անձ չենք, հետեւաբար որոշումը մեզ չեն տրամադրելու, գործը քննվում էր՝ մամուլի հրապարակման հիման վրա:

Հիշեցնենք, որ Արայիկ Գեւորգյանը տեղամասում ընտրողների բաց քվեարկության ժամանակ փոխանակ նրանց ուղարկեր քվեախցիկ, քվեարկած քվեաթերթիկը վերցնում էր եւ ինքն անձամբ դնում ծրարի մեջ: Երբ հարցրեցինք, թե ինչու են ընտրողները հենց իրեն բերում ցույց տալիս քվեարկած թերթիկը՝ նա սկսեց վիրավորել, գոռգոռալ, սպառնալ: Այդ ամենի մասին կան տեսագրություններ, ձայնագրություն: Ոստիկանության ներկայացուցիչը տեսագրությունները դիտել էր, ձայնագրությունը լսել, այնուամենայնիվ, հանցակազմ չի գտել:

Հ. Գ.- Ավելի ուշ, երբ Հալաբյանին ասացինք, որ փաստաբանների հետ ենք խորհրդակցել, գործը քննվում էր մամուլի այն հրապարակման հիման վրա, որի հեղինակը ես եմ, հետեւաբար պարտավոր եք որոշման պատճենն ինձ տրամադրել, նա ասաց, որ պետք է դիմում գրենք Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի անունով, այդ դեպքում կտրամադրեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031