Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում գործ է հարուցվել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգման կապակցությամբ

Մայիս 31,2017 12:28

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի լրագրող Աֆղանը Մուխթարլիի առևանգման գործի վերաբերյալ, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Հայտարարության համաձայն՝ Մուխթարլիի անհետացման գործով Վրաստանի ՆԳՆ-ում քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածով (անօրինական կերպով ազատությունից զրկել):

Զուգահեռաբար մշտապես կապ է պահպանվում ադրբեջանական կողմի հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ հանգամանքները պարզելու դեպքում, հասարակությունը կտեղեկացվի գործի մասին:

Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական վերաբերմունք դրսևորող լրագրող Աֆղան Մուխթարլին  ապրում էր Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի մասին ոստիկանությանը հայտնել են նրա ընտանիքի անդամները: Ավելի ուշ Մուխթարլին ձերբակալվել էր Բաքվում:

Մուխթարլիի փաստաբանն արդեն այցելել է լրագրողին և հայտարարել, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք խոսում էին վրացերեն: Նրանք լրագրողին գցել են մեքենայի մեջ և դուրս հանել Թբիլիսիից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և տեղափոխել այլ մեքենա, իսկ Ադրբեջանի սահմանին նրան վերցրել է երրորդ մեքենան, որում արդեն խոսում էին ադրբեջաներեն:

Լրագրողը պատմել է, որ ադրբեջաներեն խոսող անձիք մեքենայի մեջ խոշոր գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են անօրինական կերպով սահմանով գումար անցկացնելու մեջ:

Լրագրողի փաստաբան Նեյմաթ Քերիմլին վրացական կողմին մեղադրում է միջազգային իրավունքի խախտման մեջ: Նա նշել է, որ ընդդիմադիր լրագրողին Ադրբեջանին հանձնելը միջազգային իրավունքի խախտում է, և իրենք պարտադիր հայց կներկայացնեն Վրաստանի դեմ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031