Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր գործիքները մեր կողմից պետք է օգտագործվեն, որ կարողանանք տապալել Սերժ Սարգսյանի ռեժիմը». Զարուհի Փոստանջյան

Մայիս 31,2017 19:11

Այսօր Վարչական դատարանի շենքի դիմաց Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչներն անցկացրին այլընտրանքային դատավարություն, մինչ Վարչական դատարանը հրապարակում էր Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումի մերժման մասին վճիռը:

Նա նկատեց, որ իրենց դիմումի քննարկման ժամանակ՝ մայիսի 26-ի նիստին, դատարանը հնարավորություն չտվեց իրենց ներկայացնել իրենց հայցը, բացի այդ. «Բռնություն կիրառվեց մեր նկատմամբ ու մեր մասնակիցները՝ թե՛ ավագանու թեկնածուները, թե՛ դատական նիստի մասնակիցները ենթարկվեցին բռնության ապօրինի կարգադրության պատճառով»:

Տիկին Փոստանջյանի խոսքով, ինքը հանցագործության մասին հաղորդում  է ներկայացրել իր բնորոշմամբ, դատարանի ապօրինի գործողությունների վերաբերյալ:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, այսօր ապօրինի որոշում կայացրած դատավորները վաղը այլեւս մեր քաղաքական իշխանության ներքո դատավոր չեն աշխատելու: Նա ասաց՝ ընդունելու են լյուստրացիայի մասին օրենք, եւ այն պաշտոնյաները, որոնք չարաշահումներ են թույլ տվել մարդկանց իրավունքների ազատության առումով, լյուստրացիայի օրենքով այլեւս հնարավորություն չեն ունենալու աշխատել դատական համակարգում:

Նա նկատեց, որ Հայաստանում դատական համակարգը  չի գործում, միայն անունն է դատական համակարգ. «Դատարաններն այսօր կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք պետք է գոհացնեն միայն ՀՀԿ-ին: 2015 թվականից հետո կեղծված հանրաքվեի հետեւանքով ձեւավորվել է միապետական, մենաշնորհային քաղաքական համակարգ, որը իր ձեռքում է  պահում ՀՀԿ-ն, բոլոր գործիքները մեր կողմից պետք է օգտագործվեն, որ կարողանանք տապալել Սերժ Սարգսյանի ռեժիմը, դրան մեկտեղ պետք է մեր հանրությանը ոտքի հանենք, իսկ ոտքի կկանգնի, երբ տեսնի պայքարի օջախներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    նորէն Սերժ Սարգսյանի տապալումը յայտնող պոռոտախօսութիւն…

    շարունակեցէք տեւաբար այսպիսի յայտարարութիւններ կատարել, վերջիվերջոյ, մի օր իրականութիւնուն դառնալու են… երբ մարդը որոշէ հանգստեան կոչուիլ, կամ ել բնական մահուան օրը հասնի…
    (թեպետ երկրորդ վարկածի պարագային, այդ օրն ալ հաւանաբար չէք տեսնելու, հակառակ որ իրմէ նուազ տարիքով էք, քանզի ղարաբաղցիները ծանօթ են արտակարգ երկարակեցութեամբ…)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031