Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժական գազանանոցի արջը ճանապարհին փախել էր․ ոստիկանները նրան փնտրել են Ազատանի տարածքում

Մայիս 31,2017 19:40

Մի քանի օր առաջ ոստիկանությունից զանգահարել են Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետարան՝ խնդրելով բնակիչներին նախազգուշացնել տներից դուրս չգալ, չկանգնել բակերում ու փողոցներում, երեխաներին դպրոց-մանկապարտեզ տանել միայն ավտոմեքենաներով, քանի որ շարժական գազանանոցներից մեկի արջը ճանապարհին փախել է ու փնտրվում է Ազատանի տարածքում։ Այսօր այս մասին Aravot.am-ին պատմեց Ազատան գյուղի բնակիչ Գևորգ Աբրահամյանը՝ նշելով նաև, որ գազաններին տեղափոխողները կիսաճանապարհին տեսել են, որ արջի վանդակը դատարկ է ու շտապել են այս մասին հայտնել ոստիկանությանը։

Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանն էլ մեզ պատմեց հետևյալը․ «Արջին ոչ մեկը չի տեսել, ոստիկանությանը տեղեկություններ էին հասել այն մասին, որ գազանանոց են բերել, ճանապարհին արջը փախել է։ Ես տեղում չեմ եղել, մարզպետարանում խորհրդակցության էի, զանգել են գյուղապետարան, մանկապարտեզ, դպրոց, նախազգուշացրել, թե արջը կարող է ձեր կողմերը հայտնվի։ Ու այդպես էլ ձայները չելավ, թե ի՞նչ արջ էր, որտեղի՞ց էր եկել, արջ էր, թե՞ արջ չէր․․․ Մի շաբաթ անցել է, սակայն արջին այդպես էլ չէին գտել, որ գտած լինեին, մեզ հաստատ կասեին, որ այլևս չանհանգստանայինք։ Ես անգամ տեղյակ չեմ, թե ինչ գազանանոց էր անցնում մեր մարզով, որտեղի՞ց էր եկել գազանանոցը, ո՞ւր էր գնում»։

Ի դեպ, տեղի ոստիկանությունից փորձեցինք հստակեցնել, թե ի վերջո գտե՞լ են արջին, այլևս վտանգ չի սպառնո՞ւմ բնակիչներին, սակայն հստակ պատասխան չստացանք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031