«Բանակը մեզ համար ավելի շատ պատժի տարածք է». Հրանուշ Խառատյան

«Բանակը մեզ համար ավելի շատ պատժի տարածք է». Հրանուշ Խառատյան

«Արատավորեցինք ընդհանրապես բանակի գաղափարը, եթե բուն պատերազմից մեկ տարի հետո նայենք՝ ինչ էր մեզ համար զինվորը, պատերազմում հաշմանդամ դարձած մարդը, եթե նայենք թե ինչ ջանքերով ենք բանակից ազատում մեր երեխաներին, եթե նայենք՝ ում ենք ուղարկում բանակ, ինչքան սրտից հիվանդ բանակ չհասած՝անմիջապես տեղական հոսպիտալներն են ընկնում, հասկանալի է, որ  բանակը մեզ համար ավելի շատ պատժի տարածք է, քան թե մեր հանրային, քաղաքական ու անվտանգության կարեւոր բաղկացուցիչ»,- ասաց տիկին Խառատյանը:

Նրա խոսքով, ազգ-բանակ կոնցեպտն արդեն թաղված է. « Թե Հայաստանը, թե հայ ժողովուրդը չլուծված այնքան շատ խնդիրներ ունի, որ մենք շատ խոցելի ենք, թե մեր աշխարհագրական, թե մեր հարաբերությունների, թե մեր փորձի ու կրթվածության առումով: Այո՛, պետք է խոստովանենք, որ ունենք անվտանգության խնդիր, դրա պատճառով է ռուսական ռազմաբազան այստեղ, անվտանգության խնդիրների պատճառով է, որ մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, որի անունը տնտեսական է, բայց փաստացի քաղաքական միավոր է: Անվտանգության խնդիրներով են թելադրված մեր տարբեր համաձայնությունները միջազգային հանդիպումներում, երբ ամոթով դուրս ենք գալիս  մեզ համար համակրելի, կարեւոր խնդիրների դեմ քվեարկած եւ հակառակը՝ կողմ քվեարկած  մեր սկզբունքային պատկերացումներին դեմ հարցերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք