Բաքվի վրացի բանվորները հայ փախստականների համար 27 մանեթ են ուղարկել. aliq.ge

Բաքվի վրացի բանվորները հայ փախստականների համար 27 մանեթ են ուղարկել. aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 15-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1916 թվականի հունվար ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/01/3 # 2

Աքսորված որբեր

Ստացված տեղեկությունների համաձայն` Վանից 70  որբ երեխա է գալիս, որոնց պետք է տեղավորել մայրաքաղաքում։

Վրաստան 1916/01/3 #2

Հայերի կյանքը

Անցյալ տարի հայերը ահռելի դժվարություններ են ունեցել: Օսմանյան կայսրությունում կոտորվել է ավելի քան 800 հազար հայ: Հայերի մի մեծ մասն ապաստան է գտել Կովկասում: Նախորդ տարի Օսմանյան կայսրությունում կոտորածի դեմ հայերը ստիպեցին խոսել Անգլիային, Ամերիկային և բազմաթիվ այլ պետությունների: Անգլիայում փախստականներին օգնելու նպատակով նույնիսկ գումար սկսեցին հավաքել: Ընդհանրապես այսօր փախստական հայերի վիճակը սփոփիչ չէ, նրանց օգնելու նպատակով տարբեր տեղերից բարեգործություններ են ստացվում:

Այժմ, հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է Պարսկաստանի վրա, որտեղ հայ բնակիչներին վտանգ է սպառնում և որտեղից հայերն արդեն սկսել են փախչել: Օսմանյան կայսրության բոլոր վիլայեթներում հայերի ապստամբությունները կասեցվել են և առայժմ բոլոր վայրերում հայերը պարտված են:

Բաքվի վրացի բանվորները հայ փախստականների համար 27 մանեթ են ուղարկել: Մինչ օրս Կովկասում ապաստան է գտել 300 հազար հայ: 20 հազար հայ ճողոպրել է Պարսկաստան:

Վրաստան 1916/01/3 #2

Ուրմիայից «Հորիզոն»-ին տեղեկացնում են, որ վերջին շաբաթվա ընթացքում այնտեղ սպանվել է 7 ասորի: Հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, կարող ենք ենթադրել, որ սպանություններն իրականացրել է միևնույն կազմակերպությունը: Ենթադրաբար, այս կազմակերպությունը պատկանում է Պարսկաստանի ահաբեկիչներին: Դրանք, հավանաբար,  պետք է որ նպատակ ունենան քրիստոնյաների նկատմամբ այնպիսի վերաբերմունք ցուցաբերել, ինչպիսին ցուցաբերել են Ռուսաստանի հանդեպ: Մարդասպաններից որևէ մեկը չի ձերբակալվել:

«Հայկական տնտեսական հասարակության» ղեկավար Սաակովը դեկտեմբերի 31-ին Կովկասում  համայնքապետի գործերի կարգավորման հոգաբարձու պարոն Շաշկովսկիին խնդրել է, որպեսզի վերջինս արագացնի հայկական գյուղերի սովյալ բնակիչների համար ալյուր ստացող «վերակացուների» նշանակելը:

Քաղաքների միության հոգեբարձու Ա. Աթանեսյանցի փոխանցած վերջին տեղեկությունների համաձայն, Կովկասում այժմ 164 հազար փախստական կա: Նրանցից 100 հազար 716-ն ապրում է Երևանի գուբերնիայում, Գյանջայում՝ 11.840, Թբիլիսիի նահանգում՝ 7660, իսկ  Թբիլիսիում՝1360: Ղարսի նահանգում 11 հազար փախստական է ապաստան գտել, Բաքվի գուբերնիայում՝ 900, իսկ Ալաշկերտի մոտակայքում՝ 12 հազար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք