Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Արցախի խնդրի կարգավորման գործում. Սեկուտա

Մայիս 31,2017 22:45

Վաշինգտոնը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին արցախյան խնդրի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվում Նավթագազային ցուցահանեսի շրջանակում ԱՄՆ-ի  և Բրիտանիայի կողմից կազմակերպված ընդունելությանը:

«Մենք պատրաստ ենք աջակցել հակամարտող կողմերի ջանքերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,.- ասել է Սեկուտան լրագրողներին:

Դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը նաև շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ, և ընդգծել, որ Բաքուն ԱՄՆ-ի համար արժեքավոր գործընկեր է:

«Արդեն 25 տարի է, ինչ ԱՄՆ-ը և Ադրբեջանը երկկողմ հարաբերություններ են հաստատել… Մենք համատեղ աշխատում ենք հանուն բարգավաճման, ինչպես նաև համատեղ պայքարում ենք ահաբեկչության դեմ»,- ասել է Սեկուտան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031