Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. Հանքարդյունաբերության ամենաբացասական հետևանքը քաղցկեղն է. (Տեսանյութ)

Հունիս 02,2017 20:03

«Զբոսավարներ հարավից» հասարակական կազմակերպության անդամ Դավիթ Հակոբյանը Կապանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սյունիքի մարզում երեք կարևոր խնդիրներից մեկը հանքարդյունաբերությունն է:

«Վերջերս ծանոթացա մի վիճակագրության, որ Հայաստանը քաղցկեղով հիվանդների թվով երկրորդն է աշխարհում: Հանքարդյունաբերության, երևի, ամենաբացասական հետևանքը հենց դա է: Կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցների մեջ չեմ կարծում, որ որևէ առողջ մարդ կլինի, թեպետ նրանք մտածում են, որ աշխատատեղ է իրենց ընտանիքներն են պահում, վարկերի տակ են, տոկոսներն են մարում: Բայց գոնե այն գերշահույթները, որ ունենում են հանքարդյունահանողները, դրանց մի մասը չեն ուղղում առողջապահական ծրագրերին: Ասում են, որ ունեն փաթեթներ, իրենց աշխատողները անվճար բուժվում են, բայց իմ կարծիքով՝ ավելի լավ է նորմալ վարձատրեն, չեմ կարծում, որ նորմալ են վարձատրում 300 կամ 400 հազարը, որ գովերգում են, իրականում դա շատ փոքր է, իրականում պետք է 5-6 հազար եվրոյին համարժեք դրամ աշխատավարձ ստանան, որովհետև ըստ էության, հանք շահագործողները ունեն այդ հնարավորությունները»,- ասաց նա:

Խնդրեցինք անդրադառնալ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-մանկաբույժ Արարատ Հարությունյանի հայտարարությանը, թե Կապանում հիվանդությունների մեծ մասը կապված է վիրուսային վարակների հետ, հազվադեպ եղել են բարդ խնդիրներ կապված գենետիկ հիվանդությունների հետ, Դավիթ Հակոբյանը պատասխանեց.

«Հնարավոր չէ, որ բժիշկները տեղյակ չլինեն: Եթե մենք քաղաքացիների հետ խոսենք, նրանք մոտավորապես նույն բանը կասեն՝ չեմ կարծում, որ տեղյակ չեն, կարծում եմ՝ լավ էլ տեղյակ են, որովհետև կարդում են, լսում են, ի վերջո մասնագիտական աշխատանքից ելնելով տեսնում են, թե ինչի հետևանքով է այդ հիվանդությունը: Կարծում եմ՝ նրանք չեն ուզում բարձրաձայնել՝ այս կամ այն պատճառներով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930