Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Ամերիկյան համալսարանը համարձակ քայլի է գնացել»

Հունիս 03,2017 15:49

Հունիսի 3-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացան ՀԱՀ-ի բակալավրի ծրագրի շրջանավարտների անդրանիկ և մագիստրոսի ծրագրի շրջանավարտների 25-րդ ավարտական հանդիսությունները: Բակալավրի կոչումով ավարտական դիպլոմներ հանձնվեցին 190 շրջանավարտի, իսկ մագիստրոսի աստիճանով` 210 -ի: Այս տարի մեկնարկում է «Բնագիտություն և ճարտարագիտություն» բակալավրական քառամյա կրթական ծրագիրը, որպես ՀԱՀ հումանիտար կրթության մի մաս, որը բազում մասնագիտական ուղղվածություններ է ներառում, ինչպես նաև բացվում է նոր բաժին, որը կշնորհի Ստրատեգիական կառավարման մագիստրոսի աստիճան։

Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը համոզված է, որ մրցունակ շրջանավարտներ են պատրաստում: Նա նշեց, որ հատկապես համակարգչային գիտության բաժինը ավելի կզարգանա:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ձեւակերպմամբ՝ այս ամենով հանդերձ առողջ մրցակցությունը նոր որակ կբերի հայկական կրթական դաշտին. «Ամերիկյան համալսարանը համարձակ քայլի է գնացել եւ շատ գնահատելի է, որ փորձում է իր ծրագիրը ձեւավորել բնագիտության ոլորտում: Մենք ունենք այնպիսի մասնագիտություններ, որին աշխարհի շատ ժողովուրդներ կնախանձեն, մանավանդ այդ ուղղություններով բարձր որակ ունենալն ինքնին արժեք է»: Նախարարի խոսքով, պատվիրատուն պետք է լինի շուկան, բայց միաժամանակ  համալսարանները ճիշտ կառուցելով իրենց ներսում մասնագիտությունների բաշխումը` կարող են ազդել շուկայի վրա:

«Անհամեմատելի է գիտելիքի այն խորությունը և որակը, որ տվել է ինձ  Ամերիկյան համալսարանը ի տարբերություն նրա ինչ ստացել եմ Ռուսաստանի ավագ  դպրոցում։ Այստեղ մասնագետները ոչ թե պահանջում՝ այլ սովորեցնում են, քաջալերում, գիտելիք տալիս։ Արթնանում է  պատասխանատվության մեծ զգացում։ ՀԱՀ-ն ինձ օգնեց հաղթահարել բարդույթներս և  դառնալ ինքնավստահ։ Համալսարանը  իմ կյանքի գրքի ամենագեղեցիկ գլուխն է, որը թեպետ ավարտվեց, բայց ես միշտ կհիշեմ նրան»,- ասաց ՀԱՀ բակալավրի շրջանավարտ Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանից:

Իսկ Փաթիլ Վարդանյանը Սաուդյան Արաբիայից հավելեց. «Երախտապարտ եմ, որ ունեցել եմ ՀԱՀ-ում սովորելու հնարավորություն: Այստեղ եմ անցկացրել կյանքիս ամենակարևոր ու հետաքրքիր տարիները։  ՀԱՀ-ը ինձ տվեց այնպիսի  կրթություն, որը վաղվա իմ լավ ապագայի գրավականն է»։

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` www.agbu.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930