Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդավանում ֆուտբոլային տոն էր (ֆոտոշարք)

Հունիս 03,2017 23:37

Հունիսի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում կայացավ բերդավանցի Հմայակ Չիլինգարյանի հուշամրցաշարի եզրափակիչ խաղը: Հ. Չիլինգարյանը մահացել է 57 տարեկան հասակում, 2015թ.հունիսի 14-ին: Ռուսաստանում տաքսիստ աշխատած,  չամուսնացած Հ. Չիլինգարյանը ֆուտբոլասեր էր, նա իր ազնիվ քրտինքով աշխատած գումարներից ուղարկում էր հայրենի  Բերդավան՝ գյուղի ֆուտբոլային թիմերի համար մարզահագուստ եւ գնդակներ գնելու: Նրան նվիրված  ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել էր Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:

Հուշամրցաշարին մասնակցում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի մինչեւ 17 տարեկանների 8 թիմ: Եզրափակիչ խաղում մրցեցին սահմանամերձ գյուղերի՝ Բերդավանի եւ Ոսկեվանի թիմերը: Խաղից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները ծաղիկներով այցի գնացին Հմայակ Չիլինգարյանի գերեզմանին, լռության րոպե հայտարարվեց: Ոչ  բարեկարգ խաղադաշտ ունեցող Ոսկեվանի թիմի համար մի քանի ուժեղ թիմերի հաղթելը եւ եզրափակիչ դուրս գալն արդեն հաջողություն էր: Եզրափակիչում Բերդավանի թիմի (մարզիչ՝ Հայկ Ապրիկյան) առավելությունը մեծ էր, որը հաղթեց 9:1 հաշվով:

Կայացավ առաջնության հաղթող եւ մրցանակակիր թիմերի պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Առաջնության մրցանակակիր թիմերին տրվեցին գավաթներ, տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված պատանի ֆուտբոլիստներին՝ նվերներ եւ պատվոգրեր: Դրանք հանձնեցին Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Եզրափակիչ խաղին ներկա էին Հմայակ Չիլինգարյանի 2 քույրերը, ովքեր լավագույն թիմի եւ ֆուտբոլիստների համար նվերներ էին պատրաստել:  Մրցաշարում աչքի ընկած ֆուտբոլիստներին նվերներ հանձնեց նաեւ Տավուշի մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Վրեժ Աբովյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930