Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիրը ո՞րն է, ակնոցները դնենք ու նայենք, հա,՞ ամեն ինչին». ՀՎԿ Գյումրու ավագանու անդամ (Տեսանյութ)

Հունիս 05,2017 17:38

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ ոտք դնելուն պես, տեսանք, որ «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները դեռ չներկայացած, ներս էին մտել ու տեղավորվել Արթուր Բաղդասարյանի կուսակցության՝ ավագանու անդամ դարձած 4 հոգին։ Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մոտ 1 տարի բոյկոտում էր Գյումրու ՏԻՄ ընտրությունները՝ Սամվել Բալասանյանին նշանակված քաղաքապետ որակելով։

«Հայկական վերածնունդ» կուսակցության կազմում որպես ավագանու անդամ ընդգրկվել էր նաև գազի գրասենյակի նախկին փոխտնօրեն, Վարդան Ղուկասյանի օրոք ավագանու անդամ եղած Հենրիկ Պողոսյանը։

Նրանից հետաքրքրվեցինք, թե մինչև օրս ինչո՞ւ չէին ներկայանում ավագանու նիստերին։ Վերջինս սկսեց անլուրջ պատասխաններ տալ. «Մոսկվայից եկա, հարսանիք էի գնացել, ուրախ-ուրախ եկա, որոշեցի գալ, մասնակցել»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տևական ժամանակ, որ չէիք գալիս, հարսանիքի՞ էիք, ասաց. «Չէ, ոտքս էր ցավում, հիմի էլ ոտքիս ցավն անցել է, դուք ուրա՞խ եք, թե՞ տխուր, որ ոտքիս ցավն անցավ»։

Հետաքրքիրն այն է, որ ընդդիմադիր համարվող կուսակցության ներկայացուցիչը շատ նեղվեց այն հարցից, թե ընդդիմադիր կեցվածք եք ունենալո՞ւ։ «Այնպիսի հարցեր տվեք, որ պատասխանեմ, դուք էլ գոհ մնաք, ժողովուրդն էլ գոհ մնա։ Եթե եկել ենք, ընդդիմադիրը ո՞րն է, ակնոցներով պիտի նայենք, հա՞, ամեն ինչին, ես առանց ակնոցների եմ եկել, բավարարվա՞ծ եք»։

Մեր դիտարկմանը՝ մի՞թե ընդդիմադիր լինելը վիրավորանք է, չէ՞ որ Գյումրու ավագանու կազմում ընդդիմադիր անդամներ են պետք, որոնք կվերահսկեն բյուջեի ծախսերը, քաղաքի բնակչության շահերին չվնասող որոշումներ կընդունեն, վերջինս ասաց. «Այո, ճիշտ եք, բայց այդ հարցով դիմեք խմբի ղեկավարին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930