Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության գործունեության արդյունքում ժողովրդի կյանքում այդպես էլ ոչ մի դրական տեղաշարժ չարձանագրվեց

Հունիս 06,2017 19:33

     Նոր կառավարության ձևավորումից անցել է մոտ 9 ամիս, որն, իհարկե, այնքան էլ երկար ժամանակ չէ, սակայն ելնելով երկրի և ժողովրդի՝ մեղմ ասած, ոչ այնքան հաճո վիճակից և այն հանգամանքից, որ էքստրեմալ վիճակի ամեն օրը համազոր է սովորական վիճակի պատիկներով շատ օրերի (իհարկե, նման ճշգրիտ թիվ նշել հնարավոր չէ, քանզի նման հաշվարկ գոյություն չունի), կարելի է ասել, որ այն նաև չափազանց կարճ ժամանակահատված էլ չէ, այնպես որ կառավարության՝ թեկուզ մասնակի գործունեության առումով, արդարացված է այդ 9 ամիսների կտրվածքով որոշակի արդյունքների վերաբերյալ բարձրաձայնումը:

Մի հարցում, գոնե ես և մեր բազմաթիվ համերկրացիներ համոզված են, որ կառավարությունը երևի, թե փորձում է առավելագույնն անել, առաջին հերթին հրատապություն պահանջող հարցեր լուծելու և ինչ-ինչ վիճակներ մեղմելու ու շտկելու համար, սակայն ինչու± այնուամենայնիվ, գործնականում սայլը տեղից չի շարժվում, այսինքն` արձանագրած ցուցանիշների առումով որևէ բնագավառում էական տեղաշարժ չի գրանցվում, անհասկանալի է մնում, որի արդյունքն էլ հասարակ քաղաքացին կարողանա զգալ իր առօրյա կյանքում (կամ, ինչպես ասում են, զգա իր կաշվի վրա):

Չցանկանալով ընթերցողին խճճել հատուկ մասնագիտական տերմինների մեջ և ենթադրաբար՝ որպես իրողություն ընդունելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները ՀՆԱ-ի, տնտեսական և մի շարք այլ բնագավառներում գրանցված աճերի վերաբերյալ, այնուամենայնիվ չափազանց զարմանալի է, որ նման պարագաներում՝  մի գուցե լայն սպառման ապրանքների գների համատարած նվազում չգրանցվեր, սակայն այն հանգամանքը, որ ընդհակառակը՝ այդ շուկայում օր-օրի գրանցվում է գների շարունակական աճ, մեղմ ասած ընկնում ես հակասությունների սարդոստայնի մեջ:

Ուրեմն, երկուսից մեկը. կամ վերը նշված աճերի վերաբերյալ հայտարարությունները սին են, կամ եթե դրանք ճիշտ են, ապա գների փաստացի աճը նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կառավարվում է այլմոլորակայինների կողմից, որի օրինաչափությունները խիստ տարբերվում են համաշխարհային տնտեսական օրինաչափություններից: Բոլոր  դեպքերում, գների նման շարունակական աճը (եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վերջին ժամանակներս ֆորս-մաժորային իրավիճակներ չեն գրանցվել) բացահայտորեն վկայում է այն մասին, որ  կառավարության տված խոստումներն իրավիճակի՝ աստիճանական դրական փոփոխությունների առումով, ոչ այլ ինչ են, քան ձայն բարբառո հանապատի:

Միգուցե, իրոք չարժե մեղադրել կառավարությանը, քանզի այն, հավանաբար, փորձում է անել առավելագույնը՝ դրական բարեփոխումների առումով և ցավոք սրտի, չար ուժերի անեծքների պատճառով, արդյունքում հակառակ պատկերն է արձանագրվում, այսինքն` դրականի փոխարեն ստացվում են բացասական արդյունքներ: Սակայն, փաստը մնում է փաստ, գնալով գներն աճում են, որը ժողովրդի համար ուղղակի մահացու է: Իսկ սա արդեն այն բնագավառն է, որն ուղղակիորեն առնչվում է բնակչության հետ և այստեղ արդեն տարաբնույթ փիլիսոփայությունները, քաղաքականությունները, վերացական թվերը, բարի ցանկությունները որևէ կերպ չեն փրկում իրավիճակը:

Ի վերջո, պետք է մի պարզ բան հասկանա±նք, որ կառավարության ծրագրերը, ռազմավարությունները, մարտավարությունները և այլ նմանատիպ քաղաքականությունները ժողովրդին ընդհանրապես չեն հետաքրքրում և կարևոր է միայն, որ  ապրանքների (այն էլ, լայն սպառման), ծառայությունների մատուցման գների աճ չգրանցվի, քանզի նրանք արդեն պարզապես գոյատևել չեն կարողանում: Ակնհայտ է, որ անկախ կառավարության աշխատանքի որակից, եթե այս հարցը չի լուծվում, ուրեմն կառավարությունը ձախողվել է և …: Եվ, այս ամենն ընդամենը այն դեպքում, երբ խոսք է գնում միմիայն իրականացվող գնային և չի խոսվում բազմաթիվ այլ բնագավառներում (բյուջեի արդյունավետ ծախսում, …) կառավարության կողմից իրականացվող քաղաքականության կոնկրետ արդյունքների և հետևանքների մասին:

Կարծում եմ, որ այս պարագայում կա ավելի ազնիվ ճանապարհ. կամ պետք է կառավարությունը հայտարարի, որ ժողովուրդ ջան, մենք փորձեցինք առավելագույնն անել, սակայն չստացվեց և հրաժարական տան, կամ էլ ասեն, մի քիչ էլ ժամանակ տվեք, եթե դարձյալ ոչինչ չստացվի, դրանից հետո հրաժարական տան, կամ էլ վերջինը. դե աշխատում ենք էլի, մեզ մի խանգարեք: Հետո ի±նչ, որ գները աճում են, մի  օր կզսպենք էլի, հո այդպես չի մնա (հերն անիծած, որ Հայաստանում էլ մարդ չի մնա): Կարևորն այն է, որ բացի գների աճից, երկրում այլ ֆորս-մաժորային իրավիճակներ չեն ավելացել: Չէ±, որ մնացած ամեն ինչ ընթանում է հաստատուն իրավիճակով: Բա, եթե ուրիշները գան և իրավիճակն էլ ավելի վատանա±…                

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930