Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողի վեպը` Հայոց ցեղասպանության մասին. «Իմ գեղեցիկ զոհերը»

Հունիս 06,2017 22:44

Թուրք լրագրող Օզլեմ Էրթանը վեպ է գրել «Իմ գեղեցիկ զոհերը» (թուրքերեն` Benim Güzel Ölülerim) վերնագրով: Այն անցյալ շաբաթ հրատարակել է Թուրքիայի լավագույն հրատարակչություններից մեկը` Ithaki-ին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց հեղինակը, վեպը հայերի ցեղասպանության մասին է, քրդերի, եւ Թուրքիայում նրանց խնդիրների վերաբերյալ:

«Իմ գեղեցիկ զոհերը» Ֆանտաստիկայի ժանրում գրված գործ է, ես օգտագործել եմ մոգական ոճ եւ լեզու: Վեպը կարեւոր նշանակություն ունի, քանի որ առաջին գրական գործն է ֆանտաստիկայի ժանրում Հայոց ցեղասպանության մասին: Վեպում երկու աշխարհ կա` մեռյալների աշխարհը եւ ողջերի: Վեպի գլխավոր հերոսներից մեկը  հոգեւորական Կարապետն է, որը կորցրել է ընտանիքը 1915-ի ցավալի դեպքերին ականատես եղել, սպանվել է նաեւ ինքը»,- վեպը ներկայացրեց Օզլեմ Էրթանը:

Նրա պատմելով, հայ հոգեւորականը նաեւ հրաշալի դուդուկ է նվագում եւ անընդհատ հիշում է իր ծննդավայր Տիգրանակերտը (Դիարբեքիրը):

Օզլեմ Էրթանի հետ բացառիկ հարցազրույցը «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930