Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունն ունի միայն բանակցային լուծում. Լավրով

Հունիս 06,2017 22:55

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթիական դաշնային համալսարանի ուսանողների առաջ:

«Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա,- ասել է նա: «Տարբեր ձևաչափեր ստացած բանակցային երկարատև գործընթացի ընթացքում շատ անգամ մոտ են եղել պայմանավորվածությունների՝ անգամ տարածության վրա մեկնած ձեռքերով, բայց հետո, կամ մի կողմից, կամ մյուս, աշխատել է անվստահության ինչ-որ բնազդ, սակայն աշխատանքը պետք է շարունակել»:

Լավրովն ընդգծել է, որ չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների փաթեթ, բայց «անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նուրբ, այդ թվում ներքաղաքական հարցերի»:

«Բայց մենք չենք դադարում ջանքեր գործադրել. Ռուսաստանը, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկիր է, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ, և մենք հետագայում էլ այդ եռյակի շրջանակում կշարունակենք մտածել՝ ինչպես հաղթահարել մանր, բայց շատ լուրջ դետալներ, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- եզրափակել է Լավրովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930