Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք Երևանում. փոթորկի պատճառով 63-ամյա քաղաքացի է մահացել. shamshyan.com

Հունիս 06,2017 23:03

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աերացիա 12/1 հասցե, ժողովրդին հայտնի Գարդոնի գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ, 63-ամյա Բաղդասար Չարկիչյանն էր: Նա այցելելիս է եղել նշված գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել և մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել ու հարվածել նրան:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930