Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ մոնիթորինգային զորավարժությունները կարևոր գործիք են վստահության ամրապնդման գործում. Հելեն Սպիտցեր

Հունիս 06,2017 23:13

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մոնիթորինգային զորավարժությունները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվել կողմերի հետ: Դրանք իրականացվում են զինվորական ուղեկցությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերի տարածած հայտարարության մեջ:

«Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ պարզաբանում է այն տարածքը, որտեղ նախատեսում է անցկացնել մոնիթորինգային զորավարժությունները: Նա ընտրում է այնպիսի տեղանք, որը հնարավորություն է տալիս գնահատել իրավիճակը: Մոնիթորինգային զորավարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կարողանում են կողմերի հետ կառավարել համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կոնտակտի միջոցով: Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմի անդամները բրիֆինգների միջոցով ապահովվում են  տեղեկատվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Սպիտցերը նշել է, որ մոնիթորինգային զորավարժությունները վստահության ամրապնդման ճանապարհին կարևոր գործիք են, և անձնական ներկայացուցիչը շարունակ փնտրում է այլ միջոցներ՝ կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930