Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոհմա՜կ էր՝ քացիներով սպանեցին որդուս, անիծո՜ւմ եմ ձեզ». սպանված Եղիշե Խաչատրյանի մայր (Տեսանյութ)

Հունիս 07,2017 14:26

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործի քննությունը: Հարցաքննվեց Եղիշե խաչատրյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, որի աչքերի առաջ է տեղի ունեցել միջադեպը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ՝ ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել կյանքից:

Նայելով մեղադրյալներին՝ Էմմա Աբրահամյանն ասաց. «Վեց հոգի քացիներով սպանեցին որդուս, ինչ տեսել եմ՝ ճիշտ եմ տեսել: Բերեք ավետարանը՝ երդվեմ: Թող ոչ մի մայր չտեսնի դա»: Ապա տիկինը շարունակեց. «Ոհմակ էր, ոհմակ… կենդանու պես էին ծեծում երեխուս, որսի պես էին հարձակվում վրան»:

Մայրն անընդհատ հուզվում էր, վատանում, չէր կարողանում նկարագրել, թե ինչ ցավ է ապրել: Նա անիծեց. «Թող երեխի երես չտեսնե՜ն, անիծո՜ւմ եմ…անեծքս թող հեչ լինի՝ Աստծո՜ անեծքին արժանանաք»:

Էմմա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ միջադեպը սկսվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, երբ ամբաստանյալներից երկուսը Եղիշեին «անասուն» են անվանել, ապա հայհոյել. «Բութ գործիքով հարվածեցին որդուս քունքին, հետո քացու տակ գցեցին»:

Մոր խոսքով՝ ինքը եւս հարվածներ ստացել է, իսկ թե կոնկրետ ում կողմից՝ չի կարող ասել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930