Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանների հայտարարությունը՝ Սասնա ծռերի գործով

Հունիս 09,2017 22:22

2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի, սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով:

Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման: Ակնհայտ և պարզ էր, որ դատարանի թիվ 1 դահլիճում հնարավոր չէր այդ նիստն անցկացնել: Դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձանց վերաբերյալ գործ քննելու համար: Այս պարզ իրողությունը անտեսվել է դատարանի կողմից, ինչը իրավաչափորեն և արդարացիորեն հանգեցրեց բազմաթիվ դժգոհությունների և այսպես կոչված աղմուկի:

Փաստացի արհեստականորեն ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ դժգոհություն («աղմուկ») առաջանա և նիստը հետաձգվի:

Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող և դատական ակտ կայացնող դատարանը պարտավոր էր կատարել իր պարտականությունները՝ ստեղծել դատական քննության անցկացման պատշաճ պայմաններ, ինչը չէր կատարվել: Հետևաբար` անթույլատրելի է նիստի հետաձգումը պատճառաբանել «աղմուկով», ինչը դատարանի պարտականությունների չկատարման և անշրջահայացության հետևանք էր:

Հայտարարում ենք, որ թիվ ԵԷԴ/0039/01/17 գործով դատարանը պարտավոր է՝ ապահովել պատշաճ պայմաններ դատական նիստերը օրենքով սահմանված կարգով անցկացնելու համար, ներառյալ՝ ապահովել.

. աշխատանքային պայմաններ պաշտպաններիս համար;

. հրապարակային դատաքննության ստանդարտներ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը;

. պաշտպաններիս և մեր պաշտպանյալների դահլիճում անարգել և առանց որևէ սահմանափակման հաղորդակցում;

.պաշտպաններիս (փաստաբաններիս) զննության կամ խուզարկության բացառում:

Դատարանի կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելը կվկայի, որ գործի քննության ցանկացած բնույթի հետաձգումը, դատարանում «աղմուկը» կամ այլ՝ ոչ դատավարական իրավիճակի ստեղծման ամբողջ պատասխանատվությունը կմնա դատարանի վրա:

Պաշտպաններ՝

Մուշեղ Շուշանյան

Տիգրան Եգորյան

Տիգրան Հայրապետյան

Երվանդ Վարոսյան

Լուսինե Սահակյան

Արմինե Ֆանյան

Ինեսսա Պետրոսյան

Լուսինե Հակոբյան

Հարություն Բաղդասարյան

Դավիթ Գյուրջյան

Մարինե Ֆարմանյան

Հայկ Ալումյան

Արա Ղարագյոզյան

Հրանտ Գևորգյան

Արա Զաքարյան

Արայիկ Պապիկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930