Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսում կիրականացվեն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր

Հունիս 10,2017 20:56

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան: Մատաղիս ավանում Նախագահը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ  հեռանկարային ծրագրերի մասին զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար  Վլադիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ:

Բակո Սահակյանը նշել է, որ  Մարտակերտի շրջանում նախատեսվում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր՝ կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930