Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռում էի, ճվում էի, մեկը չէր մոտենում». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը` Արթուր Միքայելյանի հետ (Տեսանյութ)

Հունիս 11,2017 00:16

Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցում զրուցեցինք Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ 2 օր առաջ տեղի ունեցած վթարից տուժածներին փրկած Արթուր Միքայելյանի հետ: Վերջինիս պատմածով` այդ պահին պատահաբար է դեպքի վայրում  եղել և տեսնելով, որ որևէ մեկը չի մոտենում մեքենաներում գտնվող ուղևորներին` օգնություն ցուցաբերելու, ինքն է ստանձնում այդ գործը: Վերջին ուղևորին,  17-ամյա մի աղջնակի փրկելու ընթացքում` գազի արտահոսքի հետևանքով, մեքենայում պայթյուն է տեղի ունենում և հրդեհ բռնկվում, սակայն Արթուրին հաջողվում է փրկել աղջնակին:

Երկուսն էլ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, համեստաբար, մինչև վերջ գուցե դեռ չգիտակցելով իր արարքի արժեքը, սակավ բառերով  փորձեց նկարագրել տեղի ունեցածը:

Մանրամասները` տեսանյութում

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաչ says:

    Կարող ա՞ գիտեք պիտի ասեր, որ հերոս ա։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930