Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է ՀՀԿ-ական պաշտոնյայի վարորդը

Հունիս 14,2017 20:59

Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի ու «Վերանդա» սրճարանի մոտ մի քանի օր առաջ հնչած կրակոցների փաստով այսօր մեղադրանք է առաջադրվել  «Գազպրոմ Արմենիայի» «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային  ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 34, 316 հոդվածի 2-րդ մասերով։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից (լուսանկարում)։ Վարորդը մեղադրվում է խուլիգանություն, հանցափորձ կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Հիշեցնենք, որ վերջինիս բախումը եղել է Գյումրու ավագանու անդամ, նախկինում գազի գրասենյակի տեղամասային պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Եդիգարյանի հետ։ Թատերական հրապարակում նրանց միջև եղել էր վիճաբանություն, ծեծկռտուք, նրանց բաժանել էին այլ մարդիկ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930