Լրահոս
Օրվա լրահոսը

Էգոյանի կինոյի գիտակը «Ոսկե ծիրանի» ժյուրիում է

Հունիս 14,2017 23:14

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է նաև Թոմ Մքսորլին` Կանադայից:

Նա Օտտավայի Կանադական կինոյի ինստիտուտի գործադիր տնօրենն է: Դասավանդում է Քարլթոնի համալսարանի կինոյի բաժնում և CBC ռադիո 1-ի «Օտտավայի առավոտ» ծրագրի ամենշաբաթյա կինոքննադատն է:

Բազմաթիվ հրապարակումներ ունի կանադական և միջազգային կինոյի վերաբերյալ, հեղինակել է «Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը»՝ գրքի մեծության մի ուսումնասիրություն ֆիլմի (1991) մասին:

Ի դեպ, 2015-ին  Օտտավայում Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շրջանակում Մքսորլին մասնակցել է «Արարատ»  ֆիլմի ցուցադրությանը Կանադայում ՀՀ դեսպանատանը: Ֆիլմի ավարտին նա ելույթ էր ունեցել ու խոսել Էգոյանի  «Արարատի» մասին, ներկայացրել  դրա կողմից փոխանցվող գաղափարը:

Բացի կինոյից Թոմ Մքսորլին հետաքրքրված է ռոքով, երգում է եւ հարվածային գործիքներ է նվագում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930