Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են մարդատար Газель-ը, Mercedes-ն ու ВАЗ 21102-ը, վերջինն էլ գլխիվայր շրջվել է. shamshyan.com

Հունիս 15,2017 12:57

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕC 019 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ВАЗ-ի վարորդը մեքենան այնպես արագ էր վարում, ասես արծիվը դուրս եկած լիներ որսի, ու ոթե չգերազանցեր սահմանված արագությունը, վթարը տեղի չէր ունենա։

Նյութի մանրամասները կարդացեք  shamshyan.com –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930