Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատվիրակությունն` Արցախում

Հունիս 15,2017 19:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին եւ պատվիրակության անդամներին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու եւ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը կշարունակի ընդլայնել ու խորացնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ արդեն իսկ ձեւավորված սերտ համագործակցությունը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930