Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանն իր անձնական միջոցներից ներդրում կանի Գյումրիում

Հունիս 15,2017 20:22

Այսօր տեղի է ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին աջակցելու նպատակով ստեղծված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, նախագահ ընտրվել է ՀՀ մշակույթի փոխնախարար  Արթուր Պողոսյանը։ Խորհրդի կազմում են հանրաճանաչ մշակութային գործիչներ՝«Պան Արմենիան մեդիա գրուպի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։ Նշենք, որ հիմնադրամի նպատակը թատրոնի անձնակազմի թե՛ սոցիալական, թե՛ ստեղծագործական խնդիրները, ինչպես նաև թատրոնի տեխնիկական վերազինման հարցը լուծելն է։

Ինչպես տեղեկացրեց մշակույթի փոխնախարարը, հիմնադրամին իր անձնական միջոցներից ներդրում է անելու նաև ՀՀ մշակույթի  նախարար Արմեն Ամիրյանը։ «Շատ մարդիկ կան, որոնք արդեն մեզանից հաշվեհամարն են պահանջել, իրենց աջակցությունն են առաջարկում, իրենց ներդրում նե խոստանում։ Ծրագրերը շատ են ՝ սկսած բնակարանների ձեռք բերումից, թատրոնի հիմնանորոգումներ, անհատների սոցիալական խնդիրների լուծում, նոր թատրեական ծրագրերի իրականացնում։ Այսինքն այն բոլորը, ինչն աջակցելու է թատրոնի ստեղծագործական գործունեությանը, ինչը գումարները հայթայթելու համար է, ինչն ապահովելու է մեր ստեղծագործողների արժանապատիվ աշխատանքը»,- ասաց փոխնախարարը։

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էլ մանրամասնեց, որ թատրոնում կան 7 անօթևան ստեղծագործողներ։ «Այդ մարդիկ, լինելով թատրոնի հենասյուներից մեկը և բնակարան չունենալով, ու չունենալու հույսն էլ կարող է ստիպել, որ ժամանակի ընթացքում նրանք բռնեն կամ Երևանի ճամփան, կամ Հայաստանից հեռանալու ճամփան։ Եվ մեր համար շատ կարևոր է, որ մենք մեր ստեղծագործողների համար ստեղծենք պայմաններ մնալու ու իրենց քաղաքում, իրենց թատրոնում աշխատելու համար։ Բնականաբար, առաջինը պետք  է լուծենք այս խնդիրը։ Ժամանակին թատրոնն ունեցել է ծառայողական բնակարաններ, սովետական ժամանակահատվածում մարդիկ եկել, ապրել են, ամբողջ  կյանքում ապրել են բնակարանում՝ չունենալով բնականաբար սեփականության իրավունք։ Այն բնակարանները, որոնք կտրամադրվեն ստեղծագործողներին, կմնան հիմնադրամի սեփականությունը և կտրամադրվեն անվարձահատույց և անժամկետ, ինչքան կլինի ստեղծագործողը թատրոնում, էդքան կդառանա իր սեփական օգտագործելի տարածքը»,- ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։

Նա նաև ասաց, որ հրավիրված դերասաններ կան, որոնք պիտի բնակվեն Գյումրիում, և  ամեն անգամ ստեղծագործողներին Գյումրի հրավիրելիս՝ մտահոգիչ առաջին հարցն այն է, թե այդ մարդիկ որտե՞ղ պիտի ապրեն։ «Մենք օգնում ենք, որպեսզի այն ստեղծագործողները, որոնք ավարտել են Երևանում, աշխատում են այլ քաղաքներում, որոնք հետաքրքիր են Գյումրիի թատրոնի համար, կարողանանք ապահովել համապատասխան պայմաններ, որոնք գան և ստեղծագործեն Գյումրիում։ Այսօր ես և թատրոնի գլխավոր ռեժիսորը մեր առաջ կարևորագույն խնդիր ենք դրել շատ մոտ ժամանակահատվածում իրոք ստեղծել էն բաց հարթակ հասկացությունը, որ ցանկացած տեղի լավագույն նկարիչը, լավագույն բեմադրիչը, լավագույն կոմպոզիտորը պիտի լինի Գյումրու թատրոնում։ Մենք գիտենք Հայաստանում բոլոր լավագույնների տեղը և պիտի բերենք ու օգտագործենք ի բարություն Գյումրիի դրամատիկական թատրոնի», -ասաց Տիգրան Վիրաբյանը։

Գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ հավելեց, որ թատրոնը պիտի կարողանա  անընդհատ ստեղծագործական ծրագրեր, հյուրախաղեր իրականացնել, ռեժիսորներն ու դերասաններն էլ պիտի վերապատրաստվեն Հայաստանի սահմաններից դուրս։

Ի դեպ, թատրոնի 7 ստեղծագործողներ չունեն բնակարաններ և ապրում են վարձակալական հիմունքներով։ Թատրոնը 14 տարվա ընթացքում 60 հազար դոլար բնակարանների վարձավճար է տվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Ում է պետք, երբ նեկայացումների մեծ մասը շատ թույլ են, ինչպես ասենք Շողոքորթը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930