Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի արդարացի կլիներ, եթե դեսպանը մատնանշեր այն դրական բարեփոխումները, որ կան ՀՀ ընտրական համակարգում». Շարմազանով

Հունիս 15,2017 22:34

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հնչեցրած կոշտ ու քննադատական գնահատականներին :

«Կարծում եմ՝ պարոն դեսպանն ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումներն ու բարեփոխումները, դրական տեղաշարժերը, որ եղել են եւ այսօր էլ կան ՀՀ ընտրական համակարգում, ՀՀ ժողովրդավարացման զարգացման գործում ԿԸՀ մասնակցությամբ, այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ»,- ասաց պարոն Շարմազանովը՝ նշելով, որ դեսպանի գնահատականներին կսահմանափակվի այս կարճ պատասխանով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930