Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն (Տեսանյութ)

Հունիս 16,2017 20:13

«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ»,- այս հարցն օրերս Գլենդելում, հայկական համայնքի ներկայացուցիչները տվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին: Վերջինս հիշեցնում է, որ ինքն Արցախի օմբուդսմենն է, եւ զարմանք հայտնում, թե իրեն օրինակ ինչո՞ւ չեն հարցնում Բուրկինա Ֆասոյում քաղբանտարկյալներ կա՞ն, թե`ոչ:

«Նույն դրամը, նույն բանակը, նույն լեզուն եւ համարում եք առանձին պետություն: Ծիծաղելի է: Վերջ տանք այս թատրոնին»,- զայրացած ասում է ներկաներից մի կին եւ հավելում, որ Արցախում մարդու իրավունքները ոտնահարված են, այն մարդիկ, որ իրենց թույլ են տալիս ազատ խոսել` հետապնդվում են արցախյան կառավարության կողմից, հեռացնում են աշխատանքից, նրանց ջուրն ու գազն են անջատում, դպրոցից են հեռացվում: «Եվ ծիծաղում եք այն հարցի վրա, որ քաղբանտարկյալներ չկա՞ն: Քաղբանտարկյալները լցված են բանտերում, դուք ոչինչ չեք անում դրա համար: Մարդիկ, որոնք Արցախի ազատագրման համար իրենց կյանքը չեն խնայել… Ի՞նչ եք անում դուք: Ոչինչ: Բոլորդ դարձել եք 2-3 անբարոյականների խամաճիկները»,- շարունակում է կինը:

Ռուբեն Մելիքյանը կնոջը վստահեցնում է`Արցախում եւս, եթե գաք, արտահայտվեք, նույնիսկ եթե այս խոսքը ասեք, որի հետ ոչ բոլորը կհամաձայնվեն, Դուք որեւէ խնդիր չեք ունենա. «Եթե որեւէ մեկը ձեր ազատությունը սահմանափակի, ես կզբաղվեմ դրանով»:

Իսկ Արցախի քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին, ՄԻՊ-ը խնդրում է հստակ տվյալներ տրամադրել: «Թագուհի Հակոբյան Մարտիրոսի, «Դեդ»-ի աղջկա լույսը, ջուրը կտրել են ձմռան ընթացքում»,- ասում է կինն ու խոստանում, որ այդ հարցով պաշտոնապես կդիմեն Ռուբեն Մելիքյանին:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տիկինը մինչ այս պահն իրեն չի դիմել: Այս զրույց-միջադեպի վերաբերյալ Արցախի օմբուդսմենը չցանկացավ այլ մեկնաբանություններ անել:

Հավելենք, որ Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչները ՄԻՊ-ի օմբուդսմենին հարց են տալիս նաեւ 2015-ի Բերձորի դեպքերից`«Նախախորհրդարանի» ավտոարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից:

«Ցանկացած դեպքում էլ տեղի են ունենում նման ցավալի դեպքեր: Չի կարելի նորմալ համարել, որ տեղի է ունենում ծեծ`հատկապես ոստիկանության մասնակցությամբ: Բայց իբրեւ Արցախի ՄԻՊ, ես գործել եմ 2016-ից, այդ դեպքի մանրամասներին տեղյակ չեմ, գիտեմ, որ քրեական գործ չի հարուցվել ու ճիշտ չեմ համարում գնահատականներ տալ դեպքերին, որոնք եղել են իմ նախորդի ժամանակահատվածում»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Գլենդելահայերը հետաքրքրվում են նաեւ Արցախի խորհրդարանի  պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու միջադեպով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուբեն Մելիքյանն ալ պիտի որ հարց տար թէ արդեօք Գլենդելի եւ ընդհանրապէս «Լոս»-ի զզուելի տարածքաշրջանում

    . որքան ոճրագործ հայաստանցիներ կան բաներում
    . որքան գողական «կենկ»եր կան բաղկացած հայաստանցիներէ
    . որքան Հայաստանից դասալիքներ կան, որոնք յատկապէս այդտեղ են, ապօրինի ճանապարհներով, որպէս իրենց մանջերը փախցնեն հայրենիքի զինծառայութիւնից
    . այտեղի 1 միլիոն հայերից քանի՞սը Արցախ կամ նոյնիսկ Հայաստան գոնէ մի անգամ ոտք են դրել

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930