Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հարուցվել է քրեական գործ

Հունիս 16,2017 20:50

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 14-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Զ.Անդրանիկ փողոցների խաչմերուկում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1937 թ. ծնված Ծ.Գրիգորյանին և վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեխային (ծնված՝ 2014թ.), որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Ծ.Գրիգորյանը տեղափոխվել է «Աստղիկ», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Փոքրիկը, գիտակցության չգալով, հունիսի 15-ին բժշկական կենտրոնում մահացել է:

2017թ. հունիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել է նաև մյուս տուժողը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930