Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի եկամուտները և ծախսերը

Հունիս 17,2017 15:25

2016 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն: Ըստ բյուջեի՝ 2017 թվականին նախատեսվում է 84,344,931.5 դրամ եկամուտ, 84,412,931.5 դրամ ծախս: Քաղաքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 68,000 դրամ:

Երևանի բյուջեն իր եկամուտները ստանում է հարկերից և տուրքերից՝ 14,839,087,5 դրամ, պաշտոնական դրամաշնորհներից՝ 21,772,637.5 դրամ, և այլ աղբյուրներից՝ 47,733,206.5 դրամ: Այլ եկամուտների մեջ են մտնում գույքի վարձակալության եկամուտները՝ 1,034,495.3 դրամ, ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից՝ 42,129,123.5 դրամ, վարչական գանձումներ՝ 3,748,761.6 դրամ:
Երևանի բյուջեի ծախսերն են՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 8,390,893.1 դրամ, պաշտպանություն՝ 56,990.0 դրամ, տնտեսական հարաբերություններ 18,480,554.0 դրամ, այդ թվում` տրանսպորտ 18,323,969.3, շրջակա միջավայրի պաշտպանություն՝ 12,182,590.1 դրամ, այդ թվում` աղբահանում 10,043,316.1 դրամ, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ՝ 10,288,358.4 դրամ, առողջապահություն՝ 324,000 դրամ, հանգիստ, մշակույթ և կրոն՝ 3,325,356.4 դրամ, կրթություն՝ 28,235,694.5 դրամ, այդ թվում` նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն՝ 14,920,419.7 դրամ, միջնակարգ ընդհանուր կրթություն՝ 9,291,700.2 դրամ, սոցիալական պաշտպանություն՝ 1,905,087.4 դրամ, և հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր՝ 4,280,256.0 դրամ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930