Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական զոհերը սահմանում: Հերիք է պաշտպանվենք, հարձակվել է պետք: Ի՞նչ է մտածում իշխանությունը». Գրիշա Սարգսյան

Հունիս 18,2017 17:34

Ժամեր առաջ ուխտադրուժ հակառակորդը մի քանի անգամ կրկին խախտեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում դարձյալ ունեցանք ցավալի և անդառնալի կորուստներ` 4 զինծառայողներ, չորսն էլ ծաղկուն տարիքի տղաներ…

Հայրենիքի ազատության համար պայքարած և ամեն թիզ հողի համար կռիվ ու կյանք տված Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներս խորապես ցավակցում ենք զոհված զինծառայողների ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին, գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների հիշատակի առաջ: Մենք անչափ վրդովված ենք տեղի ունեցածով, և լրատվամիջոցներից մեկի դիպուկ բնորոշմամբ` գտնում ենք, որ այս տղաների և մյուս զոհերի համար պատասխանատու է ոչ միայն Ալիևի արյունարբու ռեժիմը, այլ նաև Հայաստանի իշխանությունը` իր անտարբերությամբ, հայրենիքը փորձադաշտի վերածելու անպատասխանատվությամբ:

Մեր պաշտպանության թիկունքը, իրոք, դեռևս թույլ է, որովհետև գործ ունենք երկրի ողնաշարը ջարդող թալանչի իշխանության, հասարակությանը գռփող օլիգարխիայի հետ:
Մեր պաշտպանության թիկունքը դավադիր է, որովհետև ընտրությունների, ժողովրդավարության և բարոյականության դեմ տարված հաղթանակի խրախճանք է:

Իսկ մեր սրբության սրբոց Հայրենիքի սահմանին նորանոր զոհեր ենք ունենում, մատղաշ կյանքեր, որ նահատակվում են` վշտահար թողնելով իրենց հարազատներին ու մեզ բոլորիս: Զոհվում են աղքատ, չունևոր, վարկերի ու պարտքերի տակ կքած ընտանիքների զավակներ, զոհվում են ղեկավարության անընդունակության, նրանց վարած ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում: Մեր մարտիկները դեռևս անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրը հայտարարել և այսօր էլ վճռականորեն հայտարարում են, որ մենք մեր գործը 90-ականներին թողել ենք կիսատ և այն պետք է հասցնենք իր գաղափարական ավարտին:

Թող բոլորն իրենց ականջներին օղ անեն, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկները առաջին իսկ հրամանից կարող են Ադրբեջանին հիշեցնել 90-ական թվականները և կրկին անգամ ապացուցել մեր հզորությունը, ազատագրել Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանն ու Արծվաշենը և Բաքվում ծածանել հայկական դրոշը: Այո, մենք անվարան պատրաստ ենք կրկին ապացուցելու մեր հզորությունը, երբ 1994 թվականին Ադրբեջանը ծնկի եկավ ու խնդրում էր, որ գնանք բանակցությունների, մենք գնացինք, բայց ցանկացած ժամանակ, երբ պահը հասունանա, մենք կարող ենք մեր վճռականությունը հայտարարել:

Միջազգային որոշ կազմակերպությունների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և խնդրանքով, մենք գնացինք զինադադարի, այլապես 1994 թվականից Ադրբեջան պետությունը գոյություն չէր ունենա:

Հիմա կրկին նրանք գլուխ են բարձրացրել և անվարան շարունակում են իրենց սանձարձակությունները, որոնց դեմը մենք պետք է շուտափույթ առնենք: Հայտարարում ենք, որ եթե պահանջի Հայրենիքի շահը` մենք կարող ենք մեկնել առաջնագիծ և, առանց որևէ խնդրի, կանգնել զինվորների կողքին և պաշտպանել մեր հայրենի սահմանը: Իսկ եթե այս անգամ մենք հասնենք սահման, ապա այլևս ոչ մի միջնորդություն էլ չի փրկելու Ադրբեջանին: Մենք մեր կիսատ թողած գործը կհասցնենք իր գաղափարական ավարտին և Հայոց Եռագունը կծածանենք Բաքվում` հենց Ալիևի այժմյան դղյակում:

Կրկին ուզում եմ հիշեցնել, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անդամների շարքերում այն տղաներն են, ովքեր պատերազմի ժամանակ դուրս են եկել «Կոլցո» օպերացիայից և տարել են հաղթանակ, ովքեր հաղթել են պատերազմը և կերտել են մեր պետությունն ու պետականությունը, եղել Հայոց բանակի և ներքին զորքերի ստեղծողների առաջին շարքերում: Այսօր էլ, անկախ իրենց սոցիալական ծանր վիճակից և դարդ ու ցավերից, նրանք միշտ պատրաստ են կանգնել Հայոց պետականությունը պաշտպանողների կողքին։

Գրիշա ՍԱՐԳՍՅԱՆ

ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    հայ քաջերը պահել ու պաշտպանել են սահմանը. հիմա մի բան ասեմ երբ թշնամին ծնկի էր եկել1994ին ինչու նրան չպարտադրեցիք պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը եվ հողային ամբողջականությունը. իսկ հետագային ինչու Արցախի պաշտոնական քվեն կամ ձայնը ուժեղացնելու փոխարէն այն հապավեցիք ի շահ շինծու ադրբեջանի. անցեալ տարվա ապրիլեան պատերազմին երբ հայկական բանակը իր ամբողջ ուժով անցավ հակահարձակման ինչու համաձայնվեցիք հրադադարին կորցնելով հայկական դիրքեր եվ տարածքներ. եվ դեռ շատ են այդ ստրատեժիք սխալները . բանակցություն մի թշնամու հետ որ միայն իր նպատակի հետեվից է -հասկացիր թուրքիայի նպատակը–ում է պետք . իսկ երանի թէ ժամանակից օգտվէիք եվ Հայաստանի ու Արցախի տնտեսությունը եվ ժողովրդագրական վիճակը շտկէիք.հայ ժողովուրդը զոհաբերող է եվ տոկուն բայց ափսոս որ ներկա ղեկավար վերնախավը մոլորված է եվ անհամաչափ.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930