Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի»-ին անվստահություն Է հայտնում Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին

Հունիս 18,2017 18:55

Որոշում

Սույն թվականի հունիսի 15-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները կազմակերպելու նպատակով հրավիրվել էր կուսակցության ընդլայնված նիստ: Նիստի արդյունքում կուսակցության գործադիր մարմինը, քաղաքական հանձնաժողովը, կանանց խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բոլոր անդամները կայացրել են «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ 16.06.2016 թվականին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայանալու և աշխատանքներն իրականցնելու ձևաչափի վերաբերյալ որոշում:

Սակայն, խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, ովքեր դեռևս 07.06.2017 թվականին կուսակցության գործադիր մարմնի առջև ստանձնել էին պարտականություն` Երևանի ավագանիում  հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից և գաղափարախոսությունից,  չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, որը դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից գիտակցված կերպով կուսակցության գծից շեղվելու,  իրենց պարտականությունները չկատարելու, թիմային աշխատանքները խաթարելու և կուսակցությանն ու երևանցիներին դավաճանելու կապակցությամբ 17.06.2017 թվականին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ:

Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից և Մնացական Պարակշիևից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված և իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ: Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաև կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը և որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը: Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից:

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

17 հունիս, 2017

Երեւան

Հայտարարություն

Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անցկացրել են նիստ, որին մասնակցում էին խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը: Նիստի  օրակարգում ընդգրկված էին Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու հարցերը:

Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայություն

18 հունիս, 2017

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930