Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Սպիտակավոր

Հունիս 19,2017 10:20

Հունիսի 17-ին՝ մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 100 ՀՀԿ-ական երիտասարդ մասնակցեց դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը: Երիտասարդները Սպիտակավոր մեկնեցին խորհրդանշական վայրից՝ Երևանում Նժդեհի հուշարձանի մոտից։

Նշենք, որ Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխվել և 1987 թվականի հունիսի 17-ին գաղտնի ամփոփվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այս տարի լրացավ Նժդեհի աճյունը Սպիտակավոր տեղափոխելու և այն ուխտավայր դարձնելու 30-ամյակը: 1987 թվականից սկսած՝ հունիսի 17-ին բազմաթիվ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար Վահե Մովսիսյանը նշեց, որ ամեն տարի այս օրը երիտասարդ հանրապետականները կազմակերպում են ուխտագնացություն դեպի Սպիտակավոր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայորդու հիշատակին։ Տեղի ունեցավ մոմավառություն, որին հետևեց մշակութային ծրագիրը՝ հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, Նժդեհին նվիրված երգեր։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930