Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին» Կաննից ուղիղ Երեւան է գալիս

Հունիս 19,2017 22:15

«Ոսկե ծիրան» 14-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա Ռուբեն Էսթլունդի (Շվեդիա) «Քառակուսի» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը այս տարի Կաննի 70-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի:

Կաննի ժյուրին, որ նախագահում էր Պեդրո Ալմոդովարը, «Քառակուսին» գնահատել է իբրեւ ժամանակակից, նորարար, պարադոքսալ, լպիրշ, բայց ինտելեկտուալ ֆիլմ:

«Քառակուսին»  արվեստի պրիզմայով ներկայացնում է Շվեդիան: Գլխավոր հերոսը` Քրիստիանը, նորաբաց թանգարանի կուրատոր է: Նա խնդիրներ ունի անձնական կյանքում եւ աշխատանքում: Քրիստիանն ամուսնալուծված է, բայց փորձում է լավ հայր լինել զավակների համար, եւ հրաշալի աշխատակից` թանգարանի համար: Սակայն իրականում, դա որեւէ մեկին կարծես պետք չէ: Ու այսպես այնքան ժամանակ, մինչեւ ընկերը խորհուրդ է տալիս. «Մի’ եղիր այդքան շվեդ»:

«Քառակուսին» ինստալացիայի անվանումն է, որի հեղինակը ինքը` Էսթլունդն է: Քառակուսին մետաֆոր է: Այն խորհրդանշում է հավասարության պատրանքը նաեւ ներկայացնում է սահմանները, որոնք չպետք է անցնել: Ի վերջո, «Քառակուսին» ինչ-որ առումով նաեւ Մալեւիչի «Սեւ քառակուսու» պատասխանն է:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930