Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանա» կենտրոնը նշեց իր առաջին տարեդարձը. (Ֆոտոշարք)

Հունիս 20,2017 21:00

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» ուսումնական կենտրոնը հունիսի 20-ին նշեց հիմնադրման մեկամյակը: Կենտրոնը հիմնադրվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` նպատակ ունենալով տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել քրիստոնեական դասընթացներ:

Կանա ուսումնական կենտրոնի տնօրեն Էլզա Մանուկյանը հայտարարեց «Կանայի» բարեկամների ակումբի մասին, ասաց, որ բոլոր ներկաները համարվում են պատվավոր անդամներ, քանի որ իրենց կողքին են եղել, աջակցել են:

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ հավաքված երեխաների ներկայությունը փաստում է, թե ինչպես է «Կանա» կենտրոնն իր ծրագրերն իրականացրել:

«Մեր խնդիր է, որ կենտրոնը հագեցած ծրագրերով կարողանա ծառայել մեր երեխաներին, ի դեմս երեխաների, նաեւ իրենց ընտանիքներին; Այստեղ երեխաները մասնակցում են ոչ միայն տարբեր կրթական ծրագրերի, այլ նաեւ ծնողներն են ակտիվորեն ընդգրկված կենտրոնի աշխատանքներում որպես կամավորներ, բարի կամք դրսեւորող անձինք:

Հիմնականում մենք մշակութային կրթության վրա ենք շեշտը դնում, որպեսզի երեխաները, բացի հոգեւոր, կրթական ծրագրերից նաեւ ծանոթանան մշակույթին: Մենք հատկապես կարեւորում, ուղղակի գուրգուրում ենք Տերյան մշակութային կենտրոնի հետ գորգագործության, գորգագործության դիզայնի ծրագիրը, ասեղնագործության եւ ուլունքագործության ծրագրերը» ,-հավելեց տեր Եսային:

«Կանայի» փոքրիկները ներկայացում էին պատրաստել, որի ավարտից հետո երեխաներին հյուր եկան հեքիաթի հերոսները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930