Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետը Ադրբեջանում հայտնված «դիվերսանտի» մասին. «Եկել է Վանաձոր, ծերանոցում գրանցվել, որպեսզի անձնագիր ստանա»

Հունիս 21,2017 21:25

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում մոտ 50 տարեկան հայ տղամարդ է հայտնվել:

Aravot.am-ը կապ էր հաստատել Քեմեռլի գյուղի հետ սահման ունեցող Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքի ղեկավարների հետ, սակայն նրանք հերքել էին այն լուրը, որ իրենց գյուղերից տղամարդ է անհետացել:

Ըստ շրջանառվող լուրերի տղամարդը 1974 թվականի նոյեմբերի 16-ին ծնված Զավեն Կարապետյանն է, որն, իբրեւ, Դովեղի բնակիչ է:

Սակայն ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ 1974 թվականին ծնված Զավեն Կարապետյան անունով մարդը գրանցված է Վանաձոր քաղաքում՝ Մայմեխի խճուղի հասցեում: Նշված հասցեում է տեղակայված նաեւ Վանաձորի տարեցների տունը:

Aravot.am-ը տարեցների տան տնօրենից փորձեց հետաքրքրվել թե արդյոք նշված տվյալներով անձնավորություն գրանցվա՞ծ է իրենց մոտ: Սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան, տնօրեն Մանուշակ Օհանյանը չցանկացավ խոսել այդ մասին:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տղամարդը տարեցների տանը գրանցվել է, քանի որ բնակության վայր չի ունեցել. «Կարծեմ այդ մարդը Երեւանի մանկատներից մեկի սանն է եղել: 2000 թվականի կեսերին եկել է Վանաձոր, ծերանոցում գրանցվել, որպեսզի անձնագիր ստանա: Բնակության վայր, կացարան ոչինչ չի ունեցել: Տարբեր տեղեր է գիշերել, մի որոշակի ժամանակ նաեւ աղբահանության մեջ է աշխատել: Տարօրինակ տղա է, խնդիրներ ունեցող: Ինքը ծագումով վանաձորցի չէ: Մի որոշակի ժամանակով հայտնվել է ու նորից անհետացել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930