Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր պաշտոններ զբաղեցրած գնդապետը պատրաստվում է իր համազգեստները նվիրել Գյումրու թատրոնին

Հունիս 22,2017 17:06

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պաշտպանության ու ներքին գործերի նախարարություններում․ միաժամանակ զբաղեցրել է ներքին գործերի նախարարության հոսպիտալի պետի ու նույն նախարարության  բուժծառայության վարչության պետի պաշտոնները, եղել է ՀՀ քրեակատարողական վարչության բժշկական ծառայության պետը, բանակի գլխավոր վիրաբույժը, պատրաստվում է գնդապետի իր համազգեստները տանել ու նվիրել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին։

«Համազգեստներս՝ գնդապետի կոչումներով, ուսադիրներով, գլխարկներով, անդրավարտիքներով, վերնաշապիկներով, հավաքել եմ, որ բերեմ թատրոնին նվիրեմ, կարծում եմ թատրոնում պետք կգան դրանք։ Մի հին շինել ունեմ, ժամանակին միայն գլխավոր շտաբի պետն ու ես էինք հագնում այդ շինելից, թանկ հիշողություններով է, դա նույնպես պիտի նվիրեմ։ Այդ համակարգում աշխատեցի 35 տարի, ռազմաբժշկական առաջին վարչության պետն եմ եղել,  պատերազմի ժամանակ ու առաջին հոսպիտալի պետը։ Չգնա կորի, այն դերը, որ ես կատարել եմ կյանքում, ուզում եմ հիմա էլ դերասանները գնդապետի դերը բեմի վրա կատարեն։

Չեմ ուզում համազգեստներս մնան զգեստապահարանի մի անկյունում, այնքան գեղեցիկ են, իմ բոլոր համազգեստներս հատուկ կարված են ինձ համար, որ նայեք, կուզենաք մտնել մեջը։ Հավաքել, դրել եմ, առաջիկայում կհանձնեմ թատրոնին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930