Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումները շարունակվում են

Հունիս 22,2017 21:50

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների և ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, պայմանները և առավելությունները, որոնց շնորհիվ զորակոչային տարիքի ուսանողները կարող են շարունակել ուսումը և զինվորական ծառայություն անցնել սպայի կարգավիճակում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նախագծերի վերաբերյալ հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930