Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետի աշխատողներին կրճատել են

Հունիս 22,2017 21:35

Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում կատարվել են աշխատողների կրճատումներ: Կրճատված աշխատողները հիմնականում Նոյեմբերյանի եւ Ալավերդու տարածաշրջանի բնակիչներ են: 2 ամիս առաջ մաքսակետի աշխատողներին ծանուցումներ են տրվել հնարավոր կրճատումների մասին:

Մաքսակետից հայտնեցին, որ մաքսակետի   աշխատակիցների մեծ մասը Երեւանի բնակիչներ են,ովքեր աշխատավայր ներկայանալու համար 220 կիլոմետրը հաղթահարում են իրենց ավտոմեքենաներով, տաքսիով կամ մաքսային ծառայության տրամադրած ավտոբուսով:

Հավելենք՝ 2017թ. մայիսի 27-ին ՊԵԿ-ին հարցում ենք ուղարկել Բագրատաշենի մաքսակետի գործունեության վերաբերյալ, սակայն ցայսօր պատասխան չենք ստացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930