Լրահոս
Օրվա լրահոսը

Վարունգի միջուկը նպաստում է երիկամների մանր քարերի թափմանը

Հունիս 23,2017 13:00

Ավստրիացի գիտնական Տրիչերի կարծիքով` կենդանի բջիջը անկենդան բնությունից տարբերվում է հենց ջրի հատուկ կառուցվածքի շնորհիվ: Վարունգը, կառուցվածքայնորեն մաքուր ջրի պարունակության տեսակետից, համարվում է անգնահատելի բանջարեղեն: Այն պարունակում է A, C, B, B2 վիտամիններ, 97 տոկոս մաքուր ջուր:

Վարունգն անփոխարինելի է շաքարախտով հիվանդների համար: Այս բանջարեղենը մեծ նշանակություն ունի նաեւ օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռության պահպանման, ինչպես նաեւ նատրիումի եւ կալիումի հարաբերակցության պահպանման գործում. կալիումն օրգանիզմում չորս անգամ ավել պիտի լինի նատրիումից: Վարունգն օգտակար է նաեւ սիրտ-անոթային գործունեության խանգարման դեպքում, իսկ միջուկը օգտակար է երիկամներին` նպաստելով մանր քարերի թափմանը: Կարող եք նաեւ գլխացավը թեթեւացնել՝ ճակատին դնելով վարունգի կեղեւներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930