Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից Հայաստան իրականացված ուղերթերի թիվն աճել է

Հունիս 23,2017 11:58

2017թ. առաջին եռամսյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 184 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 126 երթ):

Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44-ով (742 երթ): 2017թ. առաջին եռամսյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 112 516 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 114 041: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 7654 ուղևոր, նախորդ տարվա 7930 ուղևորի փոխարեն:

Կենտրոնական ավտոկայանի կողմից իրականացվող միջպետական երթուղիների հաստատված սակագներն են՝ Ստեփանակերտ-Երևան 4500 դրամ, Մարտունի-Երևան 6000 դրամ, Մարտակերտ-Երևան 5000-6000 դրամ, Հադրութ-Երևան 7000 դրամ, Բերձոր-Երևան 3500 դրամ, Ստեփանակերտ-Հրազդան 5000 դրամ: Արցախի Հանրապետությունում ուղևորներին նախաերթային սպասարկման ծառայություններ մատուցող միակ կազմակերպությունը «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ն է:

Ընկերությունն ունի քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն: Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 103 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930