Լրահոս
Օրվա լրահոսը

«Պյոտր Սվիտալսկու հետ եղած վեճերի նման վեճերը կարող են վտանգի տակ դնել նոյեմբերին ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը». Լարիսա Ալավերդյան

Հունիս 23,2017 19:07

«Զուտ կառավարման բլոկի առումով կարող է մտածենք, որ գործընթացները կբարելավվեն, բայց այն, ինչ վերաբերվում է բարեկեցության և գրպանին հասնելու բնագավառին, դա այս ծրագրում չէր երևում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով։ Պարոն Խաչատրյանը հարց բարձրացրեց` ի՞նչ ռեսուրսների հաշվին է ավելացվելու նվազագույն աշխատավարձը կամ կրճատվելու աղքատությունը: Տնտեսագետը նշեց, որ ինքն ամբողջովին կարդացել է ծրագիրը, սակայն այդ հարցի պատասխանը չի գտել: Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն ունի գործազրկության վտանգ. գնողունակության մակարդակը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որը 20000 դրամի ավելացմամբ` կյանքի մակարդակը հինգ տարի անց էապես չի փոխվի, եւ այդ գումարով ապրողները մնալու են աղքատության շեմին։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ`ոչ ռեալ աշխատավարձի բարձրացումն է այս ծրագրով նախատեսվում, ոչ էլ աղքատության շեմի ինչ-որ ձևով առաջընթաց կա: Նա այս առիթով հարց բարձրացրեց` արդյոք վերանայվելո՞ւ են աղքատության շեմերը:

Այնուհետև նշեց, թե իր համար զարմանալի է, որ կառավարության ծրագրի դրական կողմերը ներկայացնելիս շեշտում են, թե գրագետ մարդիկ են այն գրել: Նա հարցրեց` ի՞նչ է մյուսները գրագետ չե՞ն եղել: Նա մտահոգություն հայտնեց, թե ծրագրում չկա խոստացված ծրագրերը չկատարելու դեպքում պատասխանատվության կանչելու ձևաչափը:

Տիկին Ալավերդյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին ու նշեց. «Համերաշխությունս եմ հայտնում Պյոտր Սվիտալսկու թե՛ ասածի իմաստի, թե՛ ոճի հետ: Սա հարսանիք չէ, որ ով փող է տալիս, նա էլ պատվիրում է երաժշտությունը ձևակերպումների հետ համամիտ չեմ: Կարող  էինք այդ նույն պայմանագրի և գումարների ներքո այլ պայմաններ դնել: Ըստ տիկին Ալավերդյանի` Պյոտր Սվիտալսկու հետ վեճերի նման վեճերը կարող են վտանգել նոյեմբերի շրջանակային պայմանագրի ստորագրումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930