Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն իր մարզչի, Մադրիդի թիմին հաղթելու եւ ֆուտբոլիստ Զիդանի մասին

Հունիս 23,2017 20:40

Հայաստանցի ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: «Ողջույն բոլորին, հետեւեք ֆեյսբուքյան իմ էջին, քանի որ վաղը ես կլինեմ ուղիղ եթերում եւ կպատասխանեմ ձեր հարցերին: Եկեք սկսենք: Պարզապես, գրեք մեկնաբանություններ բաժնում եւ մենք կհանդիպենք վաղը»,-երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանին ուղղվել են հազարավոր հարցեր:

«Ո՞րն է եղել ձեր ամենակարեւոր գոլը»,- օգտատերերից մեկի հարցին Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է. «Ամենակարեւորը Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում խփած գոլն էր. դա հրաշալի զգացողություն է»: Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել է, թե ո՞վ է Մխիթարյանի սիրելի ֆուտբոլիստը, ո՞ւմ խաղն է հաճույքով դիտում, ինչին ի պատասխան, Մխիթարյանն ասել է. «Ֆուտբոլիստը, որի խաղն ամենաշատն էի սիրում նայել ու հաճույք էի ստանում, Զիդանն էր»:

Հայաստանցի օգտատերերից մեկն էլ հարցրել է՝ արդյո՞ք ֆուտբոլիստ դառնալը կապված էր հոր՝ Համլետ Մխիթարյանի հետ, թե՞ ուղղակի ֆուտբոլի հանդեպ սիրով էր պայմանավորված: «Հայրս ինձ համար միշտ եղել է ոգեշնչման աղբյուր, թե՛ կյանքում եւ թե՛ կարիերայում»,-պատասխանել է Մխիթարյանը:

Ակաշ Սինքը Հնդկաստանից հետաքրքրվել է, թե Հենրիխ Մխիթարյանն ի՞նչ գիտի Հնդկաստանի մասին, կցանկանա՞ր լինել այդ երկրում, որը «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոնների լիգայում հայտնվելուց եւ ի՞նչ ծրագրեր ունեն առաջիկա մրցաշրջանի համար, ինչին ի պատասխան ֆուտբոլիստն ասում է, որ նոր մրցաշրջանում մտադիր են պայքարել տիտղոսի համար, իսկ մինչ այդ պետք է լինի սուպերգավաթի խաղ ընդդեմ Մադրիդի «Ռեալի»:

Օգտատեր Ֆելիքս Վոն Քնորրինգն էլ հարցնում է, թե Հենրիխ Մխիթարյանն ինչպե՞ս կբնութագրեր Ժոզե Մոուրինիոյին: «Ժոզեն հաղթող է, նա յուրաքանչյուր խաղը հաղթելու համար շատ է աշխատում եւ մենք պատրաստ ենք ամբողջությամբ տրվել խաղին: Ժոզեն մեզ հույզեր եւ մոտիվիացի է տալիս: Ես շատ բան եմ իրենից սովորել եւ այդպես էլ շարունակելու եմ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը` Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930