Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հոլիվուդյան աստղերը կոչ են անում «պահել խոստումը»՝ հանուն Քրիս Քորնելի երազանքի (Տեսանյութ)

Հունիս 23,2017 22:44

Հոլիվուդյան դերասաններ Թոմ Հենքսը, Ջորջ Քլունին, երաժիշտներ Սերժ Թանկյանը և Ֆարել Ուիլիամսը սկսել են նոր նախաձեռնություն՝ իրականացնելու երաժիշտ Քրիս Քորնելին երազանքը՝ «Խոստում» ֆիլմի երաժշտության ամբողջ հասույթն ուղղել փախստականներին և երեխաներին: Այս մասին գրում է People-ը:

Բացի նշված աստղերից՝ հոլովակում երևում են նաև ֆիլմի գլխավոր հերոսներ Օսկար Այզակը, Քրիստիան Բեյլը, ինչպես նաև Ռայան Գոսլինգը, Ջոշ Բրոլինը, Էլթոն Ջոնը, Շերը, Ջենիֆեր Լոպեսը, որոնք կոչ են անում միանալ՝ իրականացնելու Քորնելի երազանքը:

«Քրիս Քորնելը որոշել էր «Խոստում» ֆիլմի համար գրված իր երգից ստացված ամբողջ հասույթն ուղարկել բարեգործության՝ կարիքավոր երեխաներին և փախստականներին»,- հոլովակում ասում է Սերժ Թանկյանը:

Հոլովակի վերջում Քրիս Քորնելն ասում է. «Ողջույն, ես Քրիս Քորնելն եմ: Երդվում եմ պահպանել խոստումս և պայքարել հանուն աշխարհում ամենախոցելի երեխաների»:

Տեսահոլովակում ներառված են կադրեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող փախստականների կյանքից, Հայոց ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև ԱՄՆ-ում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթի լուսանկարներ:

Հիշեցնենք, «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը մահացել է մայիսի 17-ին 52 տարեկանում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930