Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաշեն. նոր ջրագծեր, նոր ջուր

Հունիս 24,2017 13:30

Արարատի մարզի Ջրաշեն գյուղի Շահումյան փողոցով ձգվող 50 մմ տրամագծով 260 գծամետր ընդհանուր երկարությամբ երկու պողպատյա ջրագծերը «զառամյալ տարիքի» պատճառով ենթակա չէին հետագա շահագործման: Ամբողջությամբ քայքայվել էին և կոռոզիայի ենթարկվել: Դրանց վերանորոգումը ֆիզիկական մաշվածության պատճառով տեխնիկապես այլեւս անհնարին էր:

Իրավիճակով պայմանավորված, տեղում առկա էր ջրի կորուստ, ճնշման անկում և տարածքում բնակվող 15 ընտանիքներին մատակարարվող ջրի որակին սպառնացող վտանգ:

Այս ամենը նկատի ունենալով` «Արևելք» տարածաշրջանի տնօրինությունը որոշեց փոխարինել ջրագծերը: Աշխատանքներին ձեռնամուխ եղավ «Էրեբունի» տեղամասը` գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Արագորեն իրականացվեցին հողային աշխատանքները, բացվեց խրամուղին, որտեղ վթարված խողովակների փոխարեն մոնտաժվեց 63մմ տրամագիծ ունեցող 260 գծամետր պոլիէթիլենե խողովակաշար:

Հետո, գործող կարգի համաձայն, բաժանորդների ջրաչափական սարքերը տներից տեղափոխվեցին փողոցում կառուցված դիտահորեր, սպառողների սեփական ջրագծերը միացվեցին նորակառույց ջրագծին: Արդյունքում գյուղաբնակների շուրջօրյա ջրամատակարարումը դարձավ ավելի բարելավված և կայուն:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

«Առավոտ օրաթերթ»

23.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930