Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը չի՞ տեսնում միջպետական ավտոճանապարհի եզրի անօրինական տաղավարները

Հունիս 24,2017 13:19

Դիլիջանի ոլորաններում,Դիլիջան քաղաքից մինչեւ ավտոմոբիլային թունել մի քանի տասնյակ տեղ տաղավարներ են տեղադրված, որտեղ խաշած կամ խորոված եգիպտացորեն են վաճառում: Եփած Եգիպտացորենի  փոքր կողրակը վաճառվում է 700 դրամով: Վաճառողները հիմնականում Հաղարծին, Սեմյոնովկա գյուղերի բնակիչներ են:

Որոշ տաղավարներում եգիտացորենի հետ նաեւ բնությունից հավաքած բույսեր են վաճառում: Տավուշի մարզի բնակիչներից մեկը մեզ բողոքել է, որ այդ տաղավարներից մեկում ուրցի փոքր փաթեթը վաճառվում է 1000 դրամով, մինչդեռ Տավուշում ուրցի նման քանակի գինը 250-300 դրամ է:

Այդ տաղավարները գործում են անօրինական, հարկային դաշտում ներառված չեն: Վաճառողներից մեկն ասաց, որ տաղավարի տարածքը Դիլիջանի քաղաքապետարանից վարձակալությամբ է վերցրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930